հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախցի բռնցքամատիկը վիրավորում է ստացել առաջնագծում

Արցախցի բռնցքամատիկը վիրավորում է ստացել առաջնագծում

Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի մարզիչները նաև մարտի դաշտում են պաշտպանում հայրենիքի պատիվը, հայտնում են Արցախի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայից։

Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի մարզիկ, գ.Կարմիր Շուկայի մարզիչ Մհեր Աթայանը, հակառակորդի գրոհը արիորեն հետ մղելիս վիրավորում է ստացել։ Այժմ Մհերը գտնվում է բուժման մեջ և շուտով կվիրահատվի Երևանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոցում։ Շուտափույթ ապաքինում և առողջություն ենք մաղթում Մհերին:

Նշենք նաև, որ հայրենիքի պաշտպանության գործին են անցել նաև Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի մյուս մարզիչները՝ ցուցաբերելով հայրենիքի հանդեպ սերն ու անմնացորդ նվիրումը։

Մեր զենքը քաջություն է ու անսահման սերը հայրենիքի հանդեպ․․․:

 

  • Կիսվել: