կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արցախ վերադարձած 19 երեխայի տեղափոխման հարցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մասնակցություն չի ունեցել

Արցախ վերադարձած 19 երեխայի տեղափոխման հարցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մասնակցություն չի ունեցել

Հայաստանից Արցախ երեկ վերադարձած և ընտանիքների հետ վերամիավորված 19 երեխայի տեղափոխման հարցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մասնակցություն չի ունեցել։ Այս մասին հայտնել է ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Ամատունին նշեց, որ կողմերի հետ քննարկումներ եղել են ընտանիքների վերամիավորման թեմայով, սակայն մինչ այժմ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ այսպիսի որևէ գործողություն չի իրականացվել։

«Մենք պատրաստակամ ենք որոշակի գործողություններ կատարել։ Մենք չենք կարող դա նախաձեռնել, դա որոշում են պատկան մարմիներն ընտանիքների հետ միասին։ Միայն կարող ենք աջակցել տեղափոխմանը որպես միջնորդ»,- ընդգծեց ԿԽՄԿ ներկայացուցիչը։

Երեկ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, որ շրջափակման պատճառով ավելի քանի մեկ ամիս ծնողական խնամքից և ընտանիքից կտրված 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է Արցախ։

  • Կիսվել: