հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և Արցախի վրա դրանց ազդեցությունը

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և Արցախի վրա դրանց ազդեցությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, մեկնարկած քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում, սեպտեմբերի 23-ին ընդունել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամներին։

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և դրանց՝ Արցախի վրա ունենալիք ազդեցության ռիսկերը, անվտանգային, արտաքին և ներքին քաղաքական  մարտահրավերներն ու հաղթահարմանն ուղղված քայլերը։
 
Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերի վերաբերյալ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում, հատուկ անդրադարձ է եղել մայր Հայրենիքի շուրջ  ստեղծված անվտանգային իրավիճակին:

  • Կիսվել: