շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Առավելագույնը 6 ամիս կպահանջվի քաղաքն ամբողջությամբ վերականգնելու համար. Ստեփանակերտի քաղաքապետ

Առավելագույնը 6 ամիս կպահանջվի քաղաքն ամբողջությամբ վերականգնելու համար. Ստեփանակերտի քաղաքապետ

ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը վերջին պատերազմից հետո ԼՂՀ այլ շրջաններից փախստականների վերաբնակեցման համար կացարանների պակաս չունի: Այս մասին Ria.ru-ի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

«Այո, բոլորի համար բավարար քանակությամբ կացարան կա: Բավական քանակությամբ շենքեր կան, որտեղ մենք փախստականներ ենք բնակեցնում, և միևնույն ժամանակ կառուցում ենք նոր բարձրահարկ շենքեր և բնակարաններ»,- ասել է Սարգսյանը:

Նա վստահեցրել է, որ Ստեփանակերտի ամբողջական վերակառուցման համար կպահանջվի կես տարուց ոչ ավելի:

«Առավելագույնը վեց ամիս կպահանջվի քաղաքն ամբողջությամբ վերականգնելու համար, ոչ ավել: Վեցամսյա ժամկետը պայմանավորված է ձմռան ցուրտ եղանակի, անձրևների հետ, ինչը խանգարում է աշխատանքներին»,- ասել է Սարգսյանը:

  • Կիսվել: