Անհապաղ դուրս բերել բոլոր վարձկաններին ԼՂ-ից․ ՄԱԿ-ի փորձագետների կոչը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերը պետք է բոլոր վարձկաններին դուրս բերեն այնտեղից և այլևս չդիմեն նրանց հավաքագրմանը։
Այս մասին ասվում է ՄԱԿ-ի փորձագետների տարածած հայտարարության մեջ, որոնք ներգրավված են վարձկաններին որպես մարդու իրավունքների խախտումների և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանը հակազդելու միջոց օգտագործելու հարցերով ՄԱԿ-ի Աշխատանքային խմբում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Փորձագետները նշել են. ՛՛Մենք կողմերին և նրանց սատարող պետություններին կոչ ենք անում անհապաղ դուրս բերել բոլոր վարձկաններին և նրանց հետ կապ ունեցող գործող անձանց, ինչպես նաև չդիմել նրանց հետագա հավաքագրմանը, ֆինանսավորմանը և տեղակայմանը՛՛:
Նշվում է նաև, որ ՄԱԿ-ի Աշխատանքային խումբը տեղյակ է, որ ՛՛Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հենվել է սիրիացի զինյալների վրա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, այդ թվում՝ առաջնագծում իր զինվորականների գործողություններին սատարելու նպատակով՛՛։
Փորձագետները նշել են. ՛՛Այդ զինյալները, ըստ ամենայնի, որպես շարժառիթ միայն մասնավոր շահն են ունեցել՝ հաշվի առնելով Սիրիայում ծանր իրավիճակը։ Հաղորդվել է, որ նրանց մահվան պարագայում նրանց հարազատներին ֆինանսական փոխհատուցում և թուրքական քաղաքացիություն են խոստացել՛՛: