կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անարգանք ու խայտառակություն. ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանին ընտրեց Գլխավոր կոնֆերանսի փոխնախագահի պաշտոնում

Անարգանք ու խայտառակություն. ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանին ընտրեց Գլխավոր կոնֆերանսի փոխնախագահի պաշտոնում

Ֆրանսիական «Le Figaro» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնն անարգանք է որակել ՅՈՒՆԵՍԿՕ-ում կատարվածը։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն նպատակահարմար չհամարեց դատապարտել ադրբեջանցիների 9 ամիսների շրջափակումը, որի ընթացքում խաթարվեց հազարավոր հայ երեխաների ուսումանկան գործընթացը։  Իսկ հիմա այն Ադրբեջանին ընտրում է  իր Գլխավոր կոնֆերանսի փոխնախագահի պաշտոնում։ Անարգանք»,-գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Գրառման ներքո մեկնաբանություն կատարած օգտատերերը նշել են՝ «Սարսափելի է», «Հաստատությունները կորցնում են պատիվն ու վստահությունը»,  «Չզարմանաք, եթե մի քանի օր անց պարզվի, որ հսկայական գումար է նվիրաբերվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին…»...

  • Կիսվել: