երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԱՄՆ-ում հայտնի հայերը իրենց բազմահազար հետևորդների ուշադրությունն են հրավիրում ԼՂ-ում տիրող իրավիճակին

ԱՄՆ-ում հայտնի հայերը իրենց բազմահազար հետևորդների ուշադրությունն են հրավիրում ԼՂ-ում տիրող իրավիճակին

Քարդաշյան ընտանիքի դիմահարդար, ամերիկահայ Հրուշ Աճեմյանը և շեֆ-խոհարար Արա Զադան Instagram-ի իրենց էջերում անդրադարձել են Արցախում Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրանք Instagram-ի «սթորի» բաժնում տեսահոլովակներ, գրառումներ և կոչեր են տարածում։

«Ծնկներս դեղում են զայրույթից, հիասթափությունից և տխրությունից։ Ինչպե՞ս է սա իրականություն։ Ինչպե՞ս է աշխարհը լռությամբ նայում։ Արդեն երկու տարի է՝ սա բնիկ ժողովրդի համակարգված վերացում է։ Ո՞վ է պատրաստվում վերջ դնել սրան»,- գրել է Աճեմյանը։

Безымянный.png (277 KB)

Արա Զադան էլ օգտագործել է «Խաղաղություն հայերին» և «Խաղաղություն Արցախին» հեշթեգերը։

«Մենք կարիք չունենք, որ 10 տարի անց ինչ-որ մեկը ճանաչի «Արցախի ցեղասպանությունը։ Մենք պետք է դրան վերջ տանք հիմա։ Այո, մինչ դուք կարդում եք այս գրառումը, Ադրբեջանը նոր ցեղասպանություն է իրականացնում Արցախում»,- գրել է շեֆ-խոհարարը:

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնել է որ դատաբժշկական բյուրոյի տվյալներով՝ ժամը 20:00-ի դրությամբ զոհերի թիվը 25 է, որից 2-ը՝ քաղաքացիական։ Արցախի բուժհաստատություններից ստացված վերջին տվյալների համաձայն՝ ժամը 21:00-ի դրությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով կա 138 վիրավոր, նրանցից 29-ը քաղաքացիական անձինք են։

  • Կիսվել: