հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՄՆ-ի Հայ Ավետարանչական ընկերակցությունը 1 մլն դոլար է հատկացնում Արցախին

ԱՄՆ-ի Հայ Ավետարանչական ընկերակցությունը 1 մլն դոլար է հատկացնում Արցախին

ԱՄՆ-ի Հայ Ավետարանչական ընկերակցությունը 1 մլն դոլար է հատկացնում Արցախին՝ օգնության համար, որը պետք է ուղղորդվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։ Այս մասին տեղեկացնում են Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունից։

՛՛Հայաստանի ու Արցախի գոյատևման պայքարի գիտակցումով՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը մեկ միլիոն ԱՄՆ դոլար ($ 1.000.000) է հատկացրել Արցախի, որպես մարդասիրական և բժշկական օգնություն Արցախի ժողովրդին, որը պիտի ուղղորդվի ՀԱՅԱՍՏԱՆ Համահայկական Հիմնադրամի միջոցով՛՛,-ասված է ընկերակցության հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: