շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներն Ադրբեջանի դեսպանատան մոտ ցույց են կազմակերպել

ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներն Ադրբեջանի դեսպանատան մոտ ցույց են կազմակերպել

Վաշինգտոնում ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներն Ադրբեջանի դեսպանատան մոտ ցույց են կազմակերպել՝ կոչ անելով բացել Լաչինի միջանցքը: Ցույցի վերաբերյալ լուսանկարներ են հրապարակվել Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի ֆեյսբուքյան էջում: 

Նկարներում երևում է, որ բողոքի ցույցի մասնակիցների ձեռքին կան պաստառներ՝ հետևյալ գրություններով՝ ՛՛Ադրբեջանը 30 հազար երեխայի պատանդ է պահում՛՛, ՛՛Քայլեր ձեռնարկեք՛՛, ՛՛Դադարեցրեք Արցախի շրջափակումը՛՛, ՛՛Պատժել ցեղասպան Ադրբեջանին՛՛ և այլն:

  • Կիսվել: