երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ամերիկյան հեռուստաալիքի լրագրողը Ստեփանակերտից հաղորդել է խաղաղ բնակչության դեմ կիրառված կասետային ռումբերի մասին (տեսանյութ)

Ամերիկյան հեռուստաալիքի լրագրողը Ստեփանակերտից հաղորդել է խաղաղ բնակչության դեմ կիրառված կասետային ռումբերի մասին (տեսանյութ)

Ամերիկյան CBN (Christian Broadcasting Network) խոշորագույն հեռուստաալիքի լրագրող Չաք Հոլթոնը Ստեփանակերտից ներկայացրել է քաղաքում այսօր տիրող իրավիճակն ու խոսել չդադարող օդային տագնապների մասին: Լրագրողի պատկերած տեսագրությունները հրապարակել է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբն իր ֆեյսբուքյան էջում:

Լրագորղն ասել է. ՛՛Երբեք չես իմանա, թե ուր կընկնեն հրթիռները: Երբեմն զգուշացում է լինում, երբեմն՝ ոչ: Դա կարող է լինել հրետանի կամ հսկա հրթիռ: Եթե հրթիռն ընկնի մոտակայքում, ո՛չ զրահաբաճկոնը, ո՛չ բետոնե պատերը չեն օգնի: Դրանք հսկայական հրթիռներ են: Սակայն հրետանու պարագայում օգնում են: Սարսափելի է՛՛:

Նշենք, որ ավելի վաղ նա ևս մեկ տեսագրություն էր ներկայացրել, որում փաստավավերագրել է Ադրբեջանի կողմից արգելված կասետային ռումբերի կիրառումն Արցախի խաղաղ բնակչության դեմ և դրա հետևանքները: Վերջինիս ներկայացրած տեսանյութում անդադար լսվում է օդային տագնապի ազդանշանի ձայնը:

 

  • Կիսվել: