երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ամերիկահայերն ակցիա են անցկացրել Lockheed Martin ռազմարդյունաբերական կորպորացիայի առջև (տեսանյութ)

Ամերիկահայերն ակցիա են անցկացրել Lockheed Martin ռազմարդյունաբերական կորպորացիայի առջև (տեսանյութ)

ԱՄՆ Կոլորադո նահանգի Լուիսվիլ քաղաքում ամերիկահայերը բողոքի ակցիա են իրականացրել ամերիկյան Lockheed Martin ռազմարդյունաբերական կորպորացիայի առջև՝ պահանջելով չեղարկել ռազմական պայմանագրերը Թուրքիայի հետ:

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ ակցիայի մասնակիցները ՀՀ և Արցախի դրոշներով են, Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները դատապարտող պաստառներով:

Մասնավորապես, պաստառների վրա գրված է. «Հայաստանն ուզում է աշխարհն առանց պատերազմի, Թուրքիան ուզում է աշխարհն առանց Հայաստանի», «Դարդարեցրեք ռմբահարել տներն ու եկեղեցիները»:
Ակցիայի մասնակիցների ձեռքին կային նաեւ պարանների վրա կախված «արյունոտ» շորեր, որը խորհրդանշում է Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ռազմական հանցագործությունները:

 

  • Կիսվել: