շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ալիևը տիկնոջ հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներ

Ալիևը տիկնոջ հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ այսօր այցելել է Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես՝ Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններ: Այցի մասին տեղեկությունը հայտնում է minval.az-ը։

Նշվում է, որ Ալիևը ծանոթացել է Վարանդայում Հորադիզ-Ջրական-Կովսական (Զանգելան) -Աղբանդ ավտոմայրուղու շինարարությանը, մասնակցել ՛՛Ազերէներջի՛՛ ԲԲԸ-ի 330/110 կիլովոլտ էներգիայի ՛՛Ջաբրայիլ՛՛ էներգետիկ հանգույցի հիմնարկեքի արարողությանը։

Միջոցառումներից հետո Ալիևները ժամանել են Կովսականի շրջան, որտեղ ծանոթացել են Կովսականի միջազգային օդանավակայանի և մզկիթի շինարարությանը։

  • Կիսվել: