հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ալիևն ու Պուտինը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

Ալիևն ու Պուտինը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը՝ հաշվի առնելով ապրիլի 7-ին կայացած հայ-ռուսական բանակցությունները:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Շարունակվել է քննարկումը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների համաձայն՝ դրա հետագա կայունացման վերաբերյալ:

Մասնավորապես, առարկայական դիտարկման են ենթարկվել խաղաղության, անվտանգության և տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերը, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման ընթացքը: Միևնույն ժամանակ հաշվի են առնվել ապրիլի 7-ին Մոսկվայում բարձրագույն մակարդակով կայացած ռուս-հայկական բանակցությունների արդյունքները՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: