շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ալաշկերտի» հետ հանդիպման մարզաշապիկների վաճառքից ստացված ամբողջ հասույթը՝ Արցախին

«Ալաշկերտի» հետ հանդիպման մարզաշապիկների վաճառքից ստացված ամբողջ հասույթը՝ Արցախին

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ «Ալաշկերտի» հետ հանդիպման մարզաշապիկների վաճառքից ստացված ամբողջ հասույթը կուղղվի Արցախին:

՛՛Սա այն մարզաշապիկներից մեկն է, որոնցով մեր թիմը խաղաց «Ալաշկերտի» հետ:

Այսօր դրանք հանվում են վաճառքի, որպեսզի յուրաքանչյուր երկրպագու կարողանա իր ներդրումն ունենալ ընդհանուր գործին:

Մարզաշապիկների վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Արցախին ՝ օգնելու նրանց, ովքեր պաշտպանում են մեր սահմանը:

Միացեք մեր նախաձեռնությանը։ Այն մեզ ավելի ուժեղ է դարձնում:
#ArtsakhStrong 🇦🇲

Հասցե` Սայաթ-Նովայի պողոտա 40/1, Մեգասպորտ:

Օզբիլիզի մարզաշապիկի աճուրդի հղումը՝ https://www.ebay.com/itm/184496336312
՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: