շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՀ ՔԿ-ն վարույթ է ընդունել ազգային ատելության շարժառիթներով հարուցված քրեական գործը

ԱՀ ՔԿ-ն վարույթ է ընդունել ազգային ատելության շարժառիթներով հարուցված քրեական գործը

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021 թ. հուլիսի 6-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ԱՀ Մարտունի շրջանի Մաճկալաշեն գյուղի վարչական տարածքում նույն գյուղի բնակչի մոլորվելու, արդյունքում Ադրբեջանի Հանրապետության զինծառայողների վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելու և ազգային ատելության շարժառիթով պայմանավորված՝ ադրբեջանական բանակի զինծառայողների կողմից բազմաթիվ մարմնական և հոգեկան տառապանքների ենթարկելու, բռնություն պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

ԱՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

  • Կիսվել: