ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՀ ոստիկանությունը կուսումնասիրի ադրբեջանցիների կողմից առերևույթ ազգային ատելության շարժառիթով՝ Սարուշենի բնակիչների վրա կրակելու հանգամանքը

ԱՀ ոստիկանությունը կուսումնասիրի ադրբեջանցիների կողմից առերևույթ ազգային ատելության շարժառիթով՝ Սարուշենի բնակիչների վրա կրակելու հանգամանքը

Արցախի դատախազությունը՝ հաշվի առնելով, որ ադրբեջանցիների կողմից Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականացնող գյուղացիների ուղղությամբ կրակելու դեպքի մասին հրապարակումն առերևույթ տեղեկություններ է պարունակում ազգային ատելության շարժառիթով՝ սպանության և ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու ենթադրյալ հանցագործությունների մասին,այդ մասին հրապարակված տեղեկությոններն ուղարկել է ոստիկանությանը՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով ստուգելու համար:

Այս մասին տեղեկացրին Արցախի գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
 
Ըստ այդմ՝  Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի տեղեկատվությամբ՝  սույն թվականի ապրիլի 11-ին հրապարակվել է այն մասին, որ «Օրերս ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականացնող գյուղացիների ուղղությամբ»: Նշված  դեպքը հաստատել է նաև Սարուշենի բնակիչ Վիտալի Սարուխանյանը, ում տրակտորը վնասվել էր կրակոցներից:
 
«Նկատի ունենալով, որ վերոհիշյալ հրապարակումն առերևույթ տեղեկություններ է պարունակում ազգային ատելության շարժառիթով սպանության և նույն շարժառիթով ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու ենթադրյալ հանցագործությունների մասին, ուստի նշյալ հրապարակումն այսօր ուղարկվել է Արցախի Հանրապետության ոստիկանություն` դրանում ներկայացված դեպքի հանգամանքները քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով ստուգելու համար»,-հայտնում են Արցախի դատախազությունից:

  • Կիսվել: