հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՀ նախագահը հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանին

ԱՀ նախագահը հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 21-ին Երևանում հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ, բարերար Սամվել Կարապետյանին։

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, շնորհակալություն հայտնելով Արցախում իրականացված հումանիտար ծրագրերի համար՝ նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ հետպատերազմյան ժամանակահատվածի խնդիրներն արագ և արդյունավետ հաղթահարելու համար շատ կարևոր է սփյուռքահայության կողմից գործնական ու շարունակական քայլերի իրականացումը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող խնդիրներ: Սամվել Կարապետյանը նշել է, որ «Տաշիր» ընկերությունների խումբը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր գտնվում է արցախահայության կողքին և առաջիկայում ևս պատրաստվում է մեծածավալ ծրագրեր իրականացնել` ուղղված Արցախի վերազարթոնքին:
 
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը։
 

  • Կիսվել: