շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱՀ նախագահը հանդիպել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչների հետ

ԱՀ նախագահը հանդիպել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչների հետ

Այսօր ընդունել եմ Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկուն և ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սոլովյովին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

՛՛Իրականացվելիք գործունեության առնչությամբ Արցախի իշխանությունների անունից բարձր աջակցություն հայտնելով՝ նշել եմ, որ պատերազմական գործողությունների դադարից հետո խաղաղ բնակչության բնականոն և անվտանգ կյանքի ապահովման համար մեծ ծավալի աշխատանք է սպասվում, և համոզմունք եմ հայտնել, որ Արցախի գործընկեր կառույցի հետ արդյունավետ ու փոխգործակցված գործունեություն կծավալվի՛՛,-նշել է նա:

 

 

  • Կիսվել: