շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՀ նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 համարին գրանցվել է 5192 զանգ

ԱՀ նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 համարին գրանցվել է 5192 զանգ

Ընթացիկ տարվա մարտի 8-ից մինչև մայիս 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 համարին գրանցվել է 5192 զանգ և 1143 հետզանգ. վերջինս իրականացվում է քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի ճշտման նպատակով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թեժ գծի պատասխանատու Սարգիս Ասատրյանը: Նրա խոսքով՝ օրվա ընթացքում միջինը ստանում են 150-160 զանգ. դրա կեսի չափով էլ հետզանգ են կատարում:

«Քաղաքացիները տարբեր հարցերով են դիմում մեզ. Առաջնային հարցերն են տարհանվածների բնակարանային խնդիրների լուծման ժամկետները, վարկային փոխհատուցումները և աշխատանքի տեղավորման խնդիրները»,- ավելացրել է Ս. Ասատրյանը:

  • Կիսվել: