ԱՀ առողջապահության նախարարը ծանոթացել է վերանորոգված դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքի պայմաններին
Այսօր՝ փետրվարի 3-ին, Արցախի Հանրապետության Առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանն այցելել է ԱՀ ԱՆ «Դատա-բժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ։
Այս մասին տեղեկացնում են ԱՀ Առողջապահության նախարարությունից՝ մանրամասնելով, որ գործադիր տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել և ծանոթացել է դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքում իրականացված շինարարական և նորոգման աշխատանքներին, ինչպես նաև նոր ձեռքբերված ժամանակակից սարքավորումներին։
Բաժանմունքի շինարարական, նորոգման և սարքավորումներով համալրման աշխատանքներն իրականացվել են ԱՀ կառավարության և «Կարմիր խաչի միջազգային կոմիտե»-ի համաֆինանսավորմամբ։
Այցի ընթացքում նախարար Սամվել Ավետիսյանը հանդիպել է նաև բուժանձնակազմին և հավաստիացրել, որ նման հանդիպումները կլինեն հաճախակի։
