շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՀ ԱԳՆ-ն ՊԲ զինծառայողների և քաղաքացիական անձի մասնակցությամբ տեսանյութերի հրապարակման  հարցով դիմել է ԿԽՄԿ-ին

ԱՀ ԱԳՆ-ն ՊԲ զինծառայողների և քաղաքացիական անձի մասնակցությամբ տեսանյութերի հրապարակման հարցով դիմել է ԿԽՄԿ-ին

Հոկտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակ՝ Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայողների և քաղաքացիական անձի մասնակցությամբ ադրբեջանական լրատվամիջոցներում տեսանյութերի հրապարակման կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից։

Մասնավորապես, նշվել է ԿԽՄԿ ներկայացուցիչների կողմից Ադրբեջանում գտնվող ռազմագերիներին և պատանդին այցելելու, ինչպես նաև նրանց հետ վարվելակերպի և պահման պայմանների վերաբերյալ միջազգային մարդասիրական իրավունքով պաշտոնական Բաքվի ստանձնած պարտավորությունների իրականացումն ապահովելու անհրաժեշտության մասին:

 

  • Կիսվել: