հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանը կեղծ հիմքեր է ստեղծում Լաչինի միջանցքը վիճարկելու համար

Ադրբեջանը կեղծ հիմքեր է ստեղծում Լաչինի միջանցքը վիճարկելու համար

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Ադրբեջանի հերթական կեղծիքին առ այն, թե Հայաստանը Լաչինի միջանցքով, իբր, իր տարածք հակահետևակային ականներ է տեղափոխել։

Այս առնչությամբ նա, մասնավորապես, գրել է. «Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանն օգտագործել է Լաչինի միջանցքը՝ իր տարածք հակահետևակային ականներ տեղափոխելու համար։ Սա կատարյալ սուտ է։ Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներից հանել է հակահետևակային ականները, դրանք տեղափոխել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք միջազգային գործընկերների մոտ Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր ստեղծելու համար»։
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: