երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանը ոչ թե ազատագրել, այլ օկուպացրել է Շուշին, Հադրութն ու Արցախի Հանրապետության մի մասը. Շարմազանովը պատասխանել է Լավրովին

Ադրբեջանը ոչ թե ազատագրել, այլ օկուպացրել է Շուշին, Հադրութն ու Արցախի Հանրապետության մի մասը. Շարմազանովը պատասխանել է Լավրովին

Ադրբեջանը ոչ թե ազատագրել, այլ օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի մի մասը։ Այս մասին գրել է Հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ ՀՀ-ն երկար տարիներ «օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանները և Հայաստանի նախկին իշխանությունները չէին ուզում դրանք վերադարձնել, իսկ այժմ Բաքուն վերցրել է այն, ինչ իրենն էր»։

«Ադրբեջանն ագրեսոր եւ օկուպանտ պետություն է։

Ադրբեջանը ոչ թե ազատագրել, այլ օկուպացրել է Շուշին, Հադրութն ու Արցախի Հանրապետության մի մասը։

Ադրբեջանի իշխանությունները «թքեցին» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության /ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա/ վրա, երբ պատերազմով որոշեցին լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը։

Որեւէ մեկն ինքնորոշման իրավունքը չի չեղարկել։

Այն ՄԱԿ-ի նպատակներից է։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի է։

Ցանկացած պաշտոնյա, դաշնակից երկրից, գործընկեր երկրից, թե հակառակորդ երկրից լինի, պետք է իմանա՝ մենք չենք նահանջելու Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարից։

Արցախը չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։

Թքած ունեմ այն կարգերի ու աշխարհի վրա, որտեղ Արցախի ինքնորոշման իրավունքն անքակտելի չի լինելու»,- գրել է Շարմազանովը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր. «Հայաստանը երկար տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանները, և, այո, Բաքուն վերադարձրեց այն, ինչ իրեն էր պատկանում»․

  • Կիսվել: