ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանի ԶՈՒ հանցագործությունները նախկին հանցանքների համար չպատժվելու հետևանք են. ԱՀ ՄԻՊ

Ադրբեջանի ԶՈՒ հանցագործությունները նախկին հանցանքների համար չպատժվելու հետևանք են. ԱՀ ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն Ազատության ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց, որ հայ ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ Ադրբեջանցիների անմարդկային վերաբերմունքը նախկինում կատարած հանցանքներից հետո անպատիժ մնալու հետևանք է:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Կան անմարդկային վերաբերմունքի դեպքեր և՛ ռազմագերիների, և՛ մահացած զինծառայողների մարմինների նկատմամբ: Սա գազանային, անմարդկային երևույթ է, որի պատճառը հայատյացության ընդգծված քաղաքականությունն է տասնամյակներ շարունակ, նաև՝ 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ նմանատիպ հանցագործությունների ոչ միայն անպատժելիությունն է միջազգային հանրության կողմից, այլև ադրբեջանական իշխանությունների կողմից խրախուսումը՛՛:

Բեգլարյանի խոսքքվ՝ աբսուրդ է, որ միջազգային հանրությունը սրան շատ օպերատիվ ու կոշտ արձագանք չի տալիս, այդ արձագանքը, ըստ նրա, պետք է լինի հասցեական` պատժամիջոցներ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ:

Նշենք, որ ՀՀ ՄԻՊ-ին  ներկայացվել է ահազանգ այն մասին, որ Ադրբեջանի զինվորականները երկու օր առաջ հայ զինծառայող են գլխատել. անհապաղ նախաձեռնված վարույթով պարզված տվյալներն են՝ հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի զինվորական զանգահարել է հայ զինծառայողի հարազատ եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում: Դրանից հետո՝ զանգից մի քանի ժամ անց, սպանված զինծառայողի լուսանկարը եղբայրը հայտնաբերել է նրա սոցիալական ցանցի էջում:

 

  • Կիսվել: