ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը՝ ի հեճուկս համաձայնագրի․ WarGonzo

Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը՝ ի հեճուկս համաձայնագրի․ WarGonzo

Բերդաշենը գտնվում է Մարտունու շրջանում, որի վեց գյուղերը պետք է անցնեն Բաքվի վերահսկողության տակ` hամաձայն ստորագրված հայտարարության, հայտնում է WarGonzo—ն՝ վկայակոչելով գյուղում իր աղբյուրներին։

Սակայն Բերդաշենն այդ ցուցակում չկա, հետևաբար Ադրբեջանի ԶՈւ գործողությունները հակասում են Արցախում հրադադարի պայմաններին ։

Ներկայումս Բերդաշենի բնակիչներն իրենք են փորձում թույլ չտալ ադրբեջանցի զինվորականներին իրենց տարածքներ մտնել։

Բերդաշեն գյուղի բնակիչ Սուսաննա Հովսեփյանը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ ադրբեջանցիները սաբոտաժի են ենթարկել իրենց հայրենի գյուղը:

"Ուզում եմ տեղեկացնել, որ հենց հիմա ադրբեջանցիները ժամանել են Արցախի պատմական Բերդաշեն գյուղ և ստիպում գյուղացիներին հանձնել իրենց նռան այգիները։ Գյուղի բնակիչները նախկինի պես դիմադրում են, գիշերում այգիներում, բայց իրավիճակը շատ լարված է, պետական մարմինների կողմից ոչ մի արձագանք չկա", - գրում է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: