երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Ադրբեջանի կողմից Արցախի ներկայացուցիչների հետ կապերի նորանշանակ պատասխանատուն Միլի մեջլիսի պատգամավոր է

Ադրբեջանի կողմից Արցախի ներկայացուցիչների հետ կապերի նորանշանակ պատասխանատուն Միլի մեջլիսի պատգամավոր է

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը նշանակվել է Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ կապերի պատասխանատու, այս մասին հայտնում է report.az-ը:

Ադրբեջանի նորանշանակ ներկայացուցիչը մարտի 1-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության պաշտոնական ներկայացուցչի հետ:

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և մասնակցությամբ մարտի 1-ին կայացել է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը:

 

 

  • Կիսվել: