Ադրբեջանի իշխանությունները ոչնչացնում են ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունը․ USCIRF
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը՝ USCIRF-ն, հունիսի 5-ին առցանց լսում է անցկացրել Ադրբեջանի վերաբերյալ։
Հավաքին բացման խոսքով են հանդես եկել Սթիվեն Շնեկը՝ USCIRF-ի նախագահը, Վիքի Հարցլերը՝ USCIRF հանձնակատարը։ Լսումներին մասնակցել են նաև Մասաչուսեթսի Ամհերստի համալսարանի պատմության պրոֆեսոր Օդրի Լ. Ալտշտադտը, Ֆելիքս Քորլին՝ խմբագիրը Forum 18 News Service-ի, Հուսիկ Ղուլյանը՝ Caucasus Heritage Watch-ի առաջատար հետազոտող, Արզու Գեյբուլլան՝, անկախ լրագրող և Free Voices Collective-ի համահիմնադիր։
Լսումների ընթացքում նշվել է, որ Ադրբեջանում կրոնական ազատության վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։
Ի թիվս այլնի՝ խոսվել է նաև Լեռնային Ղարաբաղի մասին, ընդգծվել է, որ ԼՂ-ում կրոնական վայրերը շարունակում են սպառնալիքի տակ մնալ, քանի որ Ադրբեջանի իշխանությունները զարգացնում են տարածաշրջանը և ոչնչացնում հայկական մշակութային ժառանգությունը։
Նշենք, որ 2025 թվականի տարեկան զեկույցում USCIRF-ն առաջարկել է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունն Ադրբեջանը ներառի հատուկ հսկողության ցուցակում՝ կրոնական ազատության կոպիտ խախտումների համար։