երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանցիները պղծել են մարշալ Խուդյակովի արձանը

Ադրբեջանցիները պղծել են մարշալ Խուդյակովի արձանը

Ադրբեջանցիները շարունակում են մշակութային ցեղասպանությունն Արցախի՝ իրենց կողմից օկուպացված տարածքներում: Այս մասին հայտնում է War.karabakhrecords.info-ն: Ադրբեջանցի զինվորականները ոչնչացնում են ոչ միայն հայկական եկեղեցիներ, խաչքարեր ու հուշարձաններ՝ նվիրված Արցախյան առաջին պատերազմին, հայկական գերեզմաններ, այլև Հայրենական Մեծ պատերազմին նվիրված խորհրդային հուշարձաններ:

Այս անգամ ադրբեջանցի չարագործները պղծել են Խորհրդային Միության ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց) հիշատակը հավերժացնող արձանը: Արբանյակից արված լուսանկարներից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները ոչնչացրել են խորհրդային մարշալի արձանը, ինչպես նաև կոտրել ու տեղափոխել են նրա ՄիԳ-17-ը, որ տեղադրված էր Մեծ Թաղեր գյուղի իր տուն-թանգարանի առջև: 

 

 

մինչև

 

հետո

  • Կիսվել: