ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ, հայկական կողմից տուժածներ չկան

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ, հայկական կողմից տուժածներ չկան

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ 
 
Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։ 
 
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից:
 
 

  • Կիսվել: