չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
68 000 դրամի չափով 4 ամիս տրամադրվող աջակցության մայիս ամսվա վճարումները կիրականցվեն հունիսի 8-ին․ ԱՀ սոցապ նախարարություն

68 000 դրամի չափով 4 ամիս տրամադրվող աջակցության մայիս ամսվա վճարումները կիրականցվեն հունիսի 8-ին․ ԱՀ սոցապ նախարարություն

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ 68 000 դրամի չափով 4 ամիս տրամադրվող աջակցության մայիս ամսվա վճարումները կիրականցվեն հունիսի 8-ին:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության՝ ի դեմս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մեզ փոխանցած տեղեկատվության համաձայն, 68 000 դրամի չափով 4 ամիս տրամադրվող աջակցության մայիս ամսվա վճարումները կիրականցվեն հունիսի 8-ին:

Հայցում ենք ձեր ներողամտությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում փոխանցումները չիրականացնելու համար և խնդրի առնչությամբ հասարակության մտահոգությունների փարատման նպատակով ակնկալում հայաստանյան գործընկեր կառույցի հրապարակային պարզաբանումը»:

  • Կիսվել: