չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
47 օր շարունակ ընտանիքներից կտրված արցախցի երեխաները տուն են վերադարձել. արդեն 174 երեխա ծնվել է շրջափակման մեջ

47 օր շարունակ ընտանիքներից կտրված արցախցի երեխաները տուն են վերադարձել. արդեն 174 երեխա ծնվել է շրջափակման մեջ

Արցախի կառավարությունը ներկայացրել է շրջափակման 48-րդ օրվա տեղեկագիրը (27.01.2023 թ. դրությամբ):
 
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով շուրջ 47 օր ընտանիքից բաժանված և առանց ծնողական խնամքի մնացած երեխաները երեկ Հայաստանից տեղափոխվել են Արցախ։

Ադրբեջանական կողմի ահաբեկչական գործողությունների պատճառով դեռևս չլուծված է մնում հարյուրավոր իրարից բաժանված ընտանիքների հարցը:
 
Օրվա վիճակագրական թարմացումներ
  • 9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
  • 13 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
  • Արդեն 174 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
  • ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 515 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
  • Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 49 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
  • Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 4,700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ 
Ավելի քան 18,800 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
 

Կարևոր փաստեր

  • Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 48 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:
  • Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև:
  • Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից ամբողջությամբ կամ մասամբ փակվել է 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ։
  • 6,828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ և նախակրթարան հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից:
  • Հունվարի 18-ից ջեռուցման ու էլեկտրամատակարարման խնդիրների պատճառով դադարեցվել է Արցախի բոլոր 118 դպրոցների աշխատանքը՝ ավելի քան 20,000 երեխայի զրկելով կրթություն ստանալու իրավունքից:

  • Կիսվել: