15-20 օրում Ստեփանակերտն ու հարակից բնակավայրերը մաքրված կլինեն չպայթած հրթիռներից. Միքայել Վիրաբյան
Այս պահին չպայթած հրթիռների վնասազերծման աշխատանքներ են կատարվում ԱՀ փրկարար ծառայության կողմից, այս մասին այսօր ասել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը:
Ըստ ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի՝ արագացված աշխատանքներ են ընթանում ենթակառուցվախքների վերականգնման մասով:
«Համոզված եմ՝ 15-20 օրվա ընթացում կոնկրետ մայրաքաղաքում և նրա հարակից տարածքներում այդ խնդիրները լուծված կլինեն»,- ասել է Միքայել Վիրաբյանը: