ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Ֆրանսիայում հայերը Փաշինյանի այցի կապակցությամբ բողոքի ակցիա են արել. ցուցարարներին ցրել են արցունքաբեր գազով

Ֆրանսիայում հայերը Փաշինյանի այցի կապակցությամբ բողոքի ակցիա են արել. ցուցարարներին ցրել են արցունքաբեր գազով

Փարիզում ՀՀ դեսպանության առաջ այսօր ֆրանսահայերը բողոքի ակցիա են իրականացրել` իրենց դժգոհությունը հայտնելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցի կապակցությամբ:

Նրանք վանկարկել են «Նիկոլ, դավաճան», նրանց ձեռքին եղել են «Կապիտուլյանտ», «դավաճան», «հողատու» գրությամբ պաստառներ:

Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտից ոստիկանությունը ցրել է Փաշինյանի դեմ ակցիա իրականացնող քաղաքացիներին՝ արցունքաբեր գազ կիրառելով։

Ոստիկանությունը նաև որոշ քաղաքացիների է բերման ենթարկել՝ նշելով, որ ակցիան արտոնված չէ։

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել էր Փարիզ, որտեղ հանդիպում էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և այլ պաշտոնյաների հետ։

 

 

 

 

  • Կիսվել: