կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ռուսաստանի ԳՇ պետի տեղակալ Շամարինը ձերբակալվել է կաշառակերության կասկածանքով

Ռուսաստանի ԳՇ պետի տեղակալ Շամարինը ձերբակալվել է կաշառակերության կասկածանքով

Ռազմական դատարանը ձերբակալել է Ռուսաստանի ԶՈւ գլխավոր վարչության ղեկավար, գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վադիմ Շամարինին, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով 235-րդ կայազորային զինվորական դատարանը:

Նշվում է, որ Շամարինը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի կաշառքի գործով։

Սա ռուսական ռազմական ղեկավարության բարձրաստիճան ներկայացուցչի չորրորդ ձերբակալությունն է մեկ ամսվա ընթացքում։ Առաջինը պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովն էր, որը մեղադրվում էր մոտ 1 միլիարդ ռուբլի կաշառք վերցնելու համար, պաշտոնյան ձերբակալվել էր ապրիլի 24-ին։

Մայիսի կեսին դարձյալ կաշառքի գործով կալանավորվել և ձերբակալվել էր ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետ Յուրի Կուզնեցովը։

Մայիսի 17-ին խարդախության գործով ձերբակալվել էր Հարավային ռազմական օկրուգի 58-րդ բանակի նախկին հրամանատար Իվան Պոպովը:

Մայիսին՝ Վլադիմիր Պուտինի երդմնակալությունից հետո, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն լքեց այդ պաշտոնը և ստանձնեց ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի պարտականությունները։ 

  • Կիսվել: