Թուրքիան մեզ համար գոյաբանական սպառնալիք է. Հունաստանի ՊՆ ղեկավար
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը խոսել է Հունաստանի նկատմամաբ Թուրքիայի դիրքորոշման մասին, գրում է ermenihaber.am-ը:
Դենդիասը մասնավորապես խորհրդարանում դիմել է պատգամավորներին՝ ասելով, որ թուրքական կողմի Հունաստանի նկատմամբ ունեցած դիրքորոշումը ռազմավարական և երկարատև սպառնալիք է ստեղծում:
«Եթե կա մի հարևան երկիր, որը ոչ միայն ինքնիշխանության իրավունքների, այլ նաև ինքնիշխանության կարգավիճակի և փոքրամասնությունների հստակեցման հետ կապված միջազգային համաձայնագրերն է բողոքարկում, ապա այդ եկիրը բացեիբաց գոյաբանական սպառնալիք է:
Մեր երկրի իրավական և աշխարհագրական սահմանները սպառնալիքի տակ են»,-ասել է նա: