կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Սերբիայի Հանրապետությունը Բոսնիա և Հերցեգովինայից բաժանման համաձայնագիր կնախապատրաստի

Սերբիայի Հանրապետությունը Բոսնիա և Հերցեգովինայից բաժանման համաձայնագիր կնախապատրաստի

Առաջիկա 30 օրվա ընթացքում Բոսնիա և Հերցեգովինայի մաս կազմող Սերբիայի Հանրապետության կառավարությունը համաձայնագիր կնախապատրաստի Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության հետ խաղաղ բաժանման վերաբերյալ: Այդ մասին այսօր կայացած նիստի ժամանակ հայտարարել է Սերբիայի Հանրապետության նախագահ Ռադոսլավ Դոդիկը:

Կառավարության նիստում առաջարկված քայլը կապված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 1995 թվականին Սրեբրենիցայում տեղի ունեցած իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչող բանաձևի ընդունման հետ։

Բոսնիական կողմի պաշտոնական տվյալի համաձայն՝ 1995 թվականի հուլիսին Սրեբրենիցայում, երբ հոլանդացի խաղաղապահները լքել են այդ բնակավայրը, մի քանի օրում սերբերը սպանել են ավելի քան 8 հազար մուսուլմանի։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների 84 կողմ, 19 դեմ, 68 ձեռնպահ հարաբերությամբ ընդունել է «Սրեբրենիցայի ցեղասպանության» վերաբերյալ բանաձևը, որն առաջարկել են Գերմանիան, Բոսնիա և Հերցեգովինան ու մի շարք այլ երկրներ։ Բելգրադը, ինչպես նաև բոսնիացի սերբերի ղեկավարությունը կտրուկ դեմ են արտահայտվել այդ փաստաթղթին։

 

  • Կիսվել: