կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Լեհաստանի և Մերձբալթյան երկրների «պահվածքը» Բելառուսի հետ սահմանին. ՌԴ-ում Բելառուսի դեսպան

Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Լեհաստանի և Մերձբալթյան երկրների «պահվածքը» Բելառուսի հետ սահմանին. ՌԴ-ում Բելառուսի դեսպան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր պաշտոնական այցով կժամանի Բելառուս, որի ընթացքում նախատեսվում են բանակցություններ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին հայտնել է ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Ռուսաստանի ղեկավարը Բելառուսում կլինի մայիսի 23-24-ը։ 

«Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-բելառուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման, միութենական պետության ներսում ինտեգրացիոն փոխգործակցության առաջընթացին ու հեռանկարներին, ինչպես նաև միջազգային օրակարգի առանցքային թեմաների վերաբերող հարցեր»,-հայտնել է Պեսկովը:

Իր հերթին ՌԴ-ում Բելառուսի դեսպան Դմիտրի Կրուտոյը հայտնել է. «Բելառուսի և ՌԴ նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը Մինսկում կայանալիք հանդիպմանը նախատեսում են քննարկել ուկրաինական հակամարտությունը, Լեհաստանի և Մերձբալթյան երկրների «պահվածքը» Բելառուսի հետ սահմանին»:

  • Կիսվել: