կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Վրաստանում «Գործակալների օրենքի» կիրարկման դեպքում ԱՄՆ-ն քայլեր կձեռնարկի. Բլինքեն

Վրաստանում «Գործակալների օրենքի» կիրարկման դեպքում ԱՄՆ-ն քայլեր կձեռնարկի. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն արձագանքել է Վրաստանում «գործակալների օրենքի» ընդունմանը՝ ասելով, որ ԱՄՆ-ն ի պատասխան «կգործի»: Բլինքենի խոսքով, ««գործակալների օրենքը» պատճենված է մոսկովյան տարբերակից», գրում է aliq.ge-ն:

Նա կրկնել է՝ ԱՄՆ-ին անհանգստացնում է Վրաստանում ընդունված «օտարերկրյա գործակալների մասին օրենքը»:

«Կարծում եմ, ցավոք, դա պատճենված է Մոսկվայի տարբերակից և հակասում է Վրաստանի բնակչության մեծամասնության ցանկությանը՝ շարունակել շարժվել դեպի Եվրամիություն, դեպի Եվրոպական ինտեգրում»,- ասել է Բլինքենը։

Ի դեպ, մայիսի 21-ին Վենետիկի հանձնաժողովը հրապարակեց իր բացասական եզրակացությունը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վրացական օրենքի վերաբերյալ: Հանձնաժողովը կառավարությանը «խստորեն խորհուրդ է տալիս» չեղարկել «գործակալների մասին օրենքը» ներկայիս տեսքով։ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը սակայն, հանձնաժողովի կարծիքն անհիմն է որակում: ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է անում չանտեսել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը:

 

  • Կիսվել: