Դիմադրության շարժման մասնակիցները ծաղիկներ և խաղալիքներ դրեցին հղի կնոջ ողբերգական վրաերթի վայրում
Դիմադրության շարժման մասնակիցներն այսօր քայլերթի ժամանակ ծաղիկներ և խաղալիքներ դրեցին Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում, որտեղ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել 29-ամյա հղի Սոնա Մնացականյանին, որը մահացել էր։
Նշենք, որ ճանապարհային ոստիկանության ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է։



