ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, նշված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկատվական ամփոփագրում։
Մասնավորապես՝ նշվում է. ՛՛27 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել՛՛։
ՌԴ ՊՆ-ն նաև հայտնում է, որ պարեկություն է իրականացվել նաև 5 ուղղություններով՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում ու Լաչինի միջանցքում: