չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Ապագայում չարաշահման դեպքերի վերաբերյալ զեկույցներ չլսենք». Ավինյանը՝ քաղաքացիների ահազանգերի մասին

«Ապագայում չարաշահման դեպքերի վերաբերյալ զեկույցներ չլսենք». Ավինյանը՝ քաղաքացիների ահազանգերի մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է թեժ գծով և «Ակտիվ քաղաքացի» հարթակով ստացված ահազանգերին։

Նրա խոսքով՝ վտանգավոր է և՛ աշխատանքները սխալ կազմակերպելը, և՛ անգործությունը.

«Սա նրա համար չի, որ վաղը, կամ մի շաբաթ հետո, ես, կամ մեր մյուս գործընկերները տարբեր հիմնավորումներ լսենք, թե ինչու էսինչ բանը չենք արել: Սա նրա համար է, որ հստակ հասկանանք՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։

Իրականում մեր աշխատանքը կազմակերպելու գրագետ ձևը կա, իհարկե՝ օրենքին համապատասխան։ Շատ դեպքերում կլինեն քննարկումներ, մենք քաղաքական որոշումներ կկայացնենք, որոնք ի նպաստ կլինեն աշխատանքին, բայց ուզում եմ ապագայում ակնհայտորեն չարաշահումներ ենթադրող, ակնհայտորեն խնդրահարույց դեպքերի վերաբերյալ զեկույցներ չունենանք ու չլսենք։

Սա վերաբերում է բոլոր մարմինների ղեկավարներին, և սա արդարացում չի լինելու չաշխատելու համար»,- ասաց Ավինյանն ու հավելեց. «Այդ դեպքում մեկ այլ մեթոդ կա՝ ուղղակի այդ մարդիկ կփոխարինվեն»։

  • Կիսվել: