ԱԱ․ Վազգեն Թեւանյանը քառորդ եզրափակիչում է եւ կգոտեմարտի աշխարհի կրկնակի չեմպիոնի հետ
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։
Որակավորման փուլում Հայաստանի ներկայացուցիչը 9:3 հաշվով հաղթել է մոնղոլ Զենեմեդեր Բյամբասուրենին:
1/8 եզրափակիչում Վազգեն Թեւանյանը 2:1 հաշվով պարտության մատնեց Ղազախստանի ներկայացուցիչ Օսիմժան Դաստանբեկին։
Քառորդ եզրափակիչում Վազգեն Թեւանյանի մրցակիցը կլինի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, իրանցի Ռահման Մուսա Ամուզադխալիլին։
Առաջին մրցումային օրը Հայաստանն ունի մեկ մասնակից: Հայաստանը մասնակցում է 6 ըմբիշով՝ Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թեւանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Նարեկ Հարությունյան (74 կգ) եւ Հրայր Ալիխանյան (79 կգ):



