չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Երեւանից բացակայում է 2750 աղբաման. Արժեքը 257 մլն դրամ. Որտե՞ղ են դրանք

Երեւանից բացակայում է 2750 աղբաման. Արժեքը 257 մլն դրամ. Որտե՞ղ են դրանք

Երևանի «Աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնակում 2022-2023 թ գործունեության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բացակայում են Երևան քաղաքի հաշվեկշռում հաշվառված 201 հատ մետաղական աղբաման, միավորի արժեքն 138 հազար դրամ և ընդհանուր 27 մլն 738 հազար դրամ արժեքով, ինչպես նաև 2551 հատ պլասմասե աղբաման, միավորի արժեքը 88 500- 91 750 դրամ, 229 մլն դրամ արժողությամբ, ընդհանուր 2752 հատ աղբաման՝ 257  մլն դրամ ընդհանուր արժեքով: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Աննա Գևորգյանը։

Ներկայացնելով ուսումնասիրությունների արդյունքները՝ վերջինս ասաց, որ նաև վառելիքի և այլ ապրանքների անհամապատասխանության մասին են բացահայտումներ եղել։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ հայտնաբերված ուսումնասիրությունների համապատասխան մասը պետք է փոխանցվի իրավապահ մարմիններին։

«Մեր բոլորի աշխատանքը շատ պատասխանատու է և այդ պատասխանատվությունը բազմակողմանի է, և՛ սխալ ձևով կազմակերպելն է վտանգավոր, և՛  անգործությունը»,- ասաց Ավինյանը։

«Ես մեզ բոլորիս մաղթում եմ նման դեպքերից հեռու մնալ և աշխատանքը կազամկերպել օրենսդրությանը և մեր որոշումեներին համապատասխան»,-ասաց Տիգրան Ավինյանը։

  • Կիսվել: