Տաջիկստանն իր քաղաքացիներին հորդորել է ձեռնպահ մնալ Ռուսաստան մեկնելուց
Տաջիկստանի Արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին հորդորել է ձեռնպահ մնալ Ռուսաստան մեկնելուց։
Համապատասխան հայտարարության մեջ ասված է, որ Ռուսաստան պետք է մեկնել միայն հրատապ անհրաժեշտության դեպքում։
Նշենք, որ հայտարարությունն արվել է Մոսկվայի մերձակայքում գտնվող Crocus City Hall համերգասրահի վրա հարձակումից հետո Կենտրոնական Ասիայի երկրներից միգրանտների վրա Ռուսաստանի պետական կառույցների կողմից ճնշումների կտրուկ աճի ֆոնին, իսկ նախօրեին Տաջիկստանի ԱԳՆ-ն հայտնել է Ռուսաստան մուտքի զանգվածային մերժումների մասին։
Հիշեցնենք նաև, որ գործով ձերբակալված կասկածյալների մեծ մասը Տաջիկստանի քաղաքացիներ են։