Տիգրան Խաչատրյանը 8-րդ մեդալը բերեց ՀՀ հավաքականին. բռնցքամարտի պատանեկան ԱԱ
Երևանում ընթացող բռնցքամարտի պատանեկան Աշխարհի առաջնությունում 80+ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Խաչատրյանը 8-րդ մեդալը բերեց ՀՀ հավաքականին:
1/4 եզրափակչում նա բացահայտ առավելությամբ հաղթեց խորվաթ Սայմ Սերինային: Մրցավարը դադարեցրեց մենամարտը երկրորդ ռաունդում, Տիգրանի երկու նոկդաուններից հետո: Այսպիսով՝ Տիգրանը դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Հայ բռնցքամարտիկը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից և 5-0 հաշվով հաղթել ռումինացի Տեոխան Ալեխանդրո Բուտոյին: