հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարում արդեն հայտնի է

Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարում արդեն հայտնի է

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը խառը մենամարտերի «Наше Дело» մրցաշարում նորամուտը կնշի մայիսին: Այս մասին տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ «Наше Дело» 83-ի շրջանակներում հայ մարտիկը կմենամարտի բրազիլացի Լուկաս Նասիմենտոյի հետ (8-4):

Ինչպես հայտնի է՝ 35-ամյա Հարությունյանը MMA-ում անցկացրել է 7 մենամարտ, տարել 6 հաղթանակ և պարտվել մեկ անգամ: Հայ մարտիկը նախորդ երկու մենամարտն անցկացրել էր ամերիկյան UNF լիգայում:

 

  • Կիսվել: