հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. Փաշինյան

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության զարգացման մի շատ կարևոր անկյունաքար է դրվում։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Սա շատ կարևոր իրադարձություն է․ սա անկյունաքար է ՀՀ-ի  ինքնիշխանությանը,  անկախության, անվտանգությանը և հետագա զարգացմանը և մեր պետության երկարաժամկետ գոյության համար։

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն, և եթե մենք առաջիկա տարիներին կարողանանք պահպանել մեր պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, կկարողանանք երաշխավորել, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանի Հանրապետություն անկախ պետությունը գոյություն կունենա

՛՛Հենց հիմա ձեր աչքի առաջ դա է տեղի ունենում՛՛,-ընդգծեց նա:

 

 

  • Կիսվել: