Հայտնի են Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի զույգերը
Մարտի 13-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացել է Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանությունը։
Ձևավորվել են հետևյալ զույգերը.
«Փյունիկ» — «Արարատ-Արմենիա»
«Շիրակ» — «Ուրարտու»
Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի հանդիպումները կկայանան ապրիլի 6-8-ը՝ զույգերում առաջինը նշված թիմերի հարկի տակ: