Հայաստանի կանանց Մ17 հավաքականը դարձյալ պարտվել է
Ալմաթիում անցկացվող կանանց Եվրոպայի Մ17 առաջնության որակավորման փուլի մինի-մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը 0-6 հաշվով պարտվել է Բոսնիա-Հերցեգովինայի ընտրանուն, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Առաջին տուրում Արմեն Բարեղամյանի թիմը 0-5 հաշվով պարտություն էր կրել Էստոնիայի Մ17 հավաքականից: