Հայաստանի 9 հրաձիգ կմեկնի Լեհաստան
Հրաձգության Հայաստանի հավաքականի 9 անդամներ նոյեմբերի 17-ից Լեհաստանի Բելաստոկ քաղաքում կմասնակցեն ուսումնամարզական միջազգային հավաքի, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը։
Գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը և երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանը թիմում ընդգրկել են Էլմիրա Կարապետյանին, Նարե Գաբրիելյանին, Բենիկ Խլղաթյանին, Զավեն Իգիթյանին, Նորայր Առաքելյանին, Գևորգ Մելքոնյանին (բոլորը՝ ատրճանակով), Հրաչիկ Բաբայանին, Սուրեն Քերյանին և Սեդա Գաբրիելյանին (երեքն էլ՝ հրացանով):
Հավաքի ավարտից հետո նրանք կմասնակցեն նույն տեղում նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը նշանակված միջաջազգային մրցաշարին (օդամղիչ զենքով): Այդ մրցաշարին կհաջորդի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում դեկտեմբերի 8-ին մեկնարկելի միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն նաև հայ հրաձիգները:
Հունվար-մայիսին նախատեսված է օլիմպիական վարկանիշային երեք մրցաշար։
Հայ հրաձիգներից առայժմ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել միայն Էլմիրա Կարապետյանը։